Արդեն տևական ժամանակ է. ինչ երգիչ Արմոն ասպարեզում չէ: Նա չի նկարահանում տեսահոլովակ և չի թողարկում նոր երգ: Նույնիսկ լուրեր են պտտվում այն մասին, որ երգիչը հեռացել է երկրից: Այս առիթով Asekose.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ, ով թեև շատ հակիրճ, բայց խոսեց իր լռության պատճառի մասին.
«Այո, երկար ժամանակ է, ինչ իմ գործնական կյանքում լռություն է, բայց կարծում եմ, որ այն երկար չի տևի: Ես հիմա հանգստանում եմ ու պասիվ կյանքով եմ ապրում ընտանիքիս հետ միասին: Առջևում նոր աշխատանքներ կան, որոնց մասին մտածում եմ, բայց հստակ չեմ կարող ասել, թե երբ դրանք կիրականացնեմ»:
Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան
Կարդացեք նաև՝ Կնոջս աղոթքների շնորհիվ Աստված ինձ փոխել է