▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւր է կորել երգչուհի Հասմիկ Կարապետյանը

Հայկական իրականության շատ երգչուհիներ սիրում են, որ իրենց մի փոքր «կարոտեն» ու դրա համար օգտագործում են ամենափորձված մեթոդը. ուղղակի չեն երևում հեռուստաէկրաններին ու փորձում են այնպես անել, որ իրանց մասին քչերը հիշեն:

Այս երգչուհիները շարքը համալրեց նաև նա՝ Հասմիկ Կարապետյանը: Այսօր կխոսենք երգչուհի Հասմիկ Կարապետյանի մասին, ով արդեն շատ երկար դադար է վերցրել: Այժմ մենք անընդհատ տեսնում ենք ոչ թե երգչուհի Հասմիկ Կարապետյանին, այլ մի աղջնակի, ով մինչև «ականջների ծայրը» սիրահարված է ու հանրությանն է ներկայացնում իր անձնական կյանքը՝ օր ու գիշեր հիմնավորելով, թե ինչ լավն է իր ամուսինը:

Պատահական չէ, որ նյութը վերնագրված է, թե ուր է կորել, հենց, երգչուհի Հասմիկ Կարապետյանը, քանի որ հայ շոուբիզնեսը չի գոյատևում նրա համար, որ մենք իմանանք մեր աստղերի անձնական կյանքի բոլոր գաղտիքները, այլ նրանք պետք է մեր դատին ներկայացնեն նոր երգեր ու ներկայանան իրեն նոր աշխատանքներով:

Կարապետյանի այսքան երկար դադարը ու նորությունների բացակայությունը կարող է հանգեցնել երկու բանի.
1, Նա շատ արագ կմոռացվի:
2, Շուտով կունենանք հրապարակումներ, որոնց վերնագրերը կլինեն. «Հասմիկ Կարապետյանը կլորցած փորիկով»:


Աղբյուրը՝ Mypage.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее