▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ումի՞ց եք դա պահանջում, մի հատ ուշադիր նայեք դեմքերին...

«Աշխատանքին պետք է մոտենալ բիզնես մտածելակերպով. իմ հորդորն է եղել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացած աշխատանքային այցի ընթացքում»,-գրել է վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում:

Բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանի անդրադարձը Վարչապետի գրառմանը և տեղադրած տեսանյութին՝ ստորև.

«Բիզնես մտածելակերպով մարդիկ պետական կառույցներում չեն աշխատում, պարոն Կարեն Կարապետյան։ Ումի՞ց եք դա պահանջում։ Մի հատ ուշադիր նայեք դեմքերին։ Այսօրվա պետծառայողների մեծ մասը տիպիկ չինովնիկական մտածելակերպով, ծանոթ-բարեկամական կապերով գործի դասավորված ձրիակերներ են։ Ուզում եք իրավիճակ և մտածելակերպ փոխել՝ բերեք նոր, երիտասարդ, կրթված թիմ և փոխեք բոլորին, բաժնի պետերից սկսած։ Էվոլուցիայի ժամանակն անցել է։ Պետք են կտրուկ և հեղափոխական փոփոխություններ պետական ամբողջ համակարգում։ Թե չե դեռ շատ այսպես կներվայնանաք։ Իսկ ներվերը չեն վերականգնվում, ինչպես հայտնի է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее