▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւմ թեկնածությունն են առաջադրելու Փարաքար համայնքի ղեկավարի ընտրություններում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի ողբերգական մահվանից հետո Փարաքարի ավագանին պետք է ընտրի նոր համայնքապետ։ Ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 7-ին։

Մենք տեղեկություններ ունենք, որ «Ապրելու երկիր» խմբակցությունն առաջադրելու է համայնքի ղեկավարի թեկնածու: Մենք զանգահարեցինք «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքել յանին, որը հաստատեց մեր տեղեկությունը և հավելեց. «Այո՛, «Ապրելու երկիր» կուսակցությունը վճռական է տրամադրված՝ շարունակելու Վալոդյա Գրիգորյանի աշխատանքները, և ավագանու կողմից առաջադրելու է համայնքի ղեկավարի նոր թեկնածու, որն էլ, կարծում ենք, կստանա ձայների մեծամասնությունը»։

Առաքելյանը, սակայն, առայժմ չցանկացավ այլ «փակագծեր» բացել և հայտնել, թե կոնկրետ ում թեկնածությունն են առաջադրելու:

***

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանն իր սոցցանցային էջում տեղեկացրել է, որ նախօրեին հանդիպում է ունեցել «Էջմիածին» բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ։ Պաշտոնական ձևակերպման մեջ նշվում է, թե իբր քննարկվել են «առողջապահական ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները»։

Սակայն տեղի բնակիչները նշում են, որ սա նախընտրական տրամաբանության շրջանակներում է, և Վաղարշապատի ավագանու ընտրություններից առաջ Մեխակյանը քարոզարշավի նմանվող նմանատիպ հանդիպումներ է ունենում նաև կրթական ոլորտի ներկայացուցիչների հետ, հանդիպում է գործարարների հետ, փորձում ցույց տալ, թե մտահոգված է մարդկանց խնդիրներով։ Մեզ հետ զրույցում մարդիկ ասում էին, թե բոլորն էլ գիտակցում են՝ իրականում սա ոչ թե քաղաքական պատասխանատվություն է, այլ ընտրություններից առաջ «քվեաորսություն»։

Մեզ նաև պատմեցին, որ թե՛ բժիշկները, թե՛ մանկավարժները դժգոհում են՝ ի՞նչ ունի ասելու բժշկական կամ կրթական ոլորտում մի մարդ, որը որևէ կապ չունի այդ համակարգերի հետ։ Ըստ մեր զրուցակիցների, մարզպետարանից պարտադրում են բուժաշխատողներին ու մանկավարժներին՝ մտնել ավագանու ՔՊ-ի ցուցակ, բայց մարդիկ մասսայաբար հրաժարվում են՝ ցույց տալով իրենց անվստահությունը։ Շատերն ուղղակի ամաչում են այն փաստից, որ ավագանու ցուցակ մտնելու դեպքում իրենց անունը կապվելու է ՔՊ-ի հետ։

Ի դեպ, ուշագրավ է, որ մեզ հետ զրուցող մարդկանց հատկապես զարմացնում է ՔՊ-ի «թքած ունենալու» մոտեցումը՝ ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ դաժան սպանության ֆոնին։ Հանրության լայն շերտերը այս դեպքը համարում են որպես քաղաքական սպանություն և դրա պատասխանատվությունը դնում հենց իշխող ուժի վրա։ Իշխանությունն էլ լավ է հասկանում, որ այս սպանությունները շատ վատ հետևանք են ունեցել ՔՊ-ի ռեյտինգի վրա, և դռնեդուռ ընկած՝ փորձում են ձայներ հավաքել, խոստումներ ստանալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее