BlogNews.am-ը գրում է. «Կտակով թագուհին» հեռուստասերիալի դերասանուհի Մեգգի Գրիգորյանն այսօր նշում է իր ծննդյան օրը: Կայքի հետ զրույցում հոբելյարը նշել է, որ ծննդյան բոլոր շնորհավորանքները սկսվել են դեռ կեսգիշերից, ուղիղ կեսգիշերին զանգել են բոլոր հարազատները, ընկերները, իսկ այս տարի առաջինը երևանաբնակ ընկերուհու շնորհավորանքն է լսել.
«Մերին լավագույն ընկերուհիս է, ում բարեմաղթանքները չեն կարող խինդ և ծիծաղ չպարգևել: Այնքան ծիծաղեցի, որ դրական էմոցիաներով լի տրամադրությունն արդեն ապահովված է ողջ գիշերվա և հաջորդ օրվա համար»:
Մեգգին արդեն յոթ տարի շարունակ ծննդյան օրը նշում է ԱՄՆ-ում, իսկ այս տարին նրա համար առանձնահատուկ է, քանի որ տարեդարձը նշում է Մոսկվայում` ծնողների և եղբոր կողքին.
«Դա ամենամեծ երջանկությունն է ինձ համար, նրանք էլ իրենց հերթին ինձ գեղեցիկ պահեր պարգևեցին, երբ սենյակ մտան գեղեցիկ ծաղիկներով և համեղ տորթով: Ինչպես հասկացաք, ես ամեն տարի ծննդյանս օրը նշում եմ աշխարհի երեք տարբեր ժամանակներով: Իմ ամենախենթ ծննդյան օրը եղել է երեք տարի առաջ Լաս Վեգասում. այն ես երբեք չեմ մոռանա»։
Տորթի մոմերը փչելուց էլ Մեգգին չի մոռանում երազանք պահել և ինչպես նշում է՝ բնույթով շատ երազկոտ է.
«Ես երբեք երազանք պահելու առիթները բաց չեմ թողնում, իսկ ամեն տարի մոմերը փչելուց առաջ երկար մտածում եմ՝ ինչ երազանք պահեմ»:
Ամբողջական նյութը`սկզբնաղբյուր կայքում