▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ում ուզում ես բանտարկի, միևնույն է, վախդ չի անցնելու». Ռուբեն Մխիթարյանը՝ Փաշինյանին

Գյումրու ավագանու անդամ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկին բանտարկելով, դու ոչ ավելի լավ հեր կդառնաս, Նիկոլ, ոչ ավելի լավ ղեկավար, ոչ ավելի լավ տղամարդ, ոչ ավելի լավ հայ:
Վախը քեզ միշտ ուղեկցելու է, միշտ: Ում ուզում ես բանտարկի, միևնույն է, վախդ չի անցնելու»:

***

Հասարակական, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվ այսպես՝ Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գարիկ Գալեյանի գործով բողոքների քննությունն ու դատարանը որոշեց, որ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, խուլիգանության մեղադրանքով 1,5 տարի ժամկետով պիտի ազատազրկվի։
Գարիկ Գալեյանը մեղադրվում է այլ անձի վրա խմելու մաքուր ջուր լցնելու համար՝ էն դեպքում, երբ քաղաքացու վրա թքելը, լեզու կտրելու սպառնալիքն ու քպ-ականների տասնյակ այլ խուլիգանական «վիխոդկեքը» անգամ չեն արժանացել իրավապահների ուշադրությանը։
Վաղը, Թրամփի կանտորայում Նիկոլն ու Ալիևը A4 ֆորմատի մի թուղթ են ստորագրելու, որով Նիկոլը վազելու է ընտրության։
Ու էդ ճանապարհի բոլոր խոչընդոտները պիտի վերացվեն, կամ՝ լռեցվեն։
Այդ թվում՝ այս ռեժիմի դեմ անձնազոհաբար կռիվ տվող Գարիկ Գալեյանը»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее