armtimes.com-ը գրում է. ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը, որը թիվ 6 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով պայքարում էր կրկին պատգամավոր դառնալու համար, հաջողությունների չի հասել: Հաջորդ խորհրդարանում նա չի լինի, սակայն ակնհայտ է, որ նեղսրտած է: Կայքի հետ զրույցում Առաքել Մովսիսյանը նշեց, որ ինքը «պաշտոնի հիվանդ» չէ եւ առաջիկայում առանց զբաղմունք չի մնա:
- Պարոն Մովսիսյան, ինչո՞վ եք զբաղվելու առաջիկայում:
- Այ մարդ, ամեն ինչի զբաղմունք էլ ունեմ, էս երկրում ի՞նչ չկա զբաղվելու, ամեն ինչով էլ զբաղվելու ենք էլի:
- Նկատի ունեմ պետական պաշտոն…
-Ա յ մարդ, անցեք, էդ հիվանդներին հարցրեք, թողեք ինձ հանգիստ:
- Ո՞ւմ հարցնենք պարոն Մովսիսյան:
- Ով հիվանդ ա պաշտոնի՝ նրան հարցրեք, ինչ պե՞տքս ա պաշտոն, էս յան, էն յան:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


