▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւմ հետ է պատրաստվում հանգստանալ դերասանուհի Մերի Հակոբյանը

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Այս շրջանում բոլորն են մտածում ամառային հանգստի մասին: «Ի՞նչպես անցկացնել հանգիստը, որտե՞ղ ու ո՞ւմ հետ» թեմայի շրջանակում կայքը զրուցել է դերասանուհի Մերի Հակոբյանի հետ, ով այս շրջանում նկարահանվում է «Աբելի քույրը» հեռուստասերիալում:

«Ցավոք, նկարահանումների պատճառով երկար ժամանակնով հանգստի մեկնել չեմ կարող, բայց արդեն իսկ մտածում եմ այդ ուղղությամբ: Դեռեւս որոշված չէ, թե որտեղ կվայելենք մեր հանգսիտը, բայց թե ո՞ւմ հետ, արդեն հստակ է. հավանաբար հուլիսի վերջին մայրիկիս ընկերակցությամբ կվայելեմ այս տարվա ամառային հանգիստը, իսկ մայրիկի հետ հանգստանալը, անկախ վայրից, արդեն մեծ ուրախություն է ինձ համար,- պատմեց Մերին:

Դերասանուհին մեզ հետ զրույցում նշեց, որ հավասարաչափ սիրում է հանգիստն անցկացնել եւ ընտաիքի, եւ ընկերների շրջապատում:

Մերին ավելի շատ ակտիվ հանգստի սիրահար է, իսկ այս ընտրության համար նա հստակ բացատրություն ունի.

«Պասիվ հանգիստ չեմ սիրում, նախընտրում եմ ակտիվ, էքստրեմալ հանգիստ, քանի որ պասիվի դեպքում ինքնամփոփ եմ դառնում, սկսում եմ ավելի մանրակրկիտ մտածել աշխատանքի, ընկերներիս, ապագա անելիքների մասին ու վերջում ծանր մտքերով էլ վերադառնում եմ տուն, իսկ ակտիվ արձակուրդների ժամանակ լիցաքավորվում եմ գերդրական լիցքերով եւ միայն մտածում եմ լավ հանգիստ կազմակերպելու մասին»,- հավելեց դերասանուհին:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее