▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ում հետ և որտեղ է դիմավորելու Ամանորը Լիկա Սալմանյանը

Life.panorama.am-ը գրում է. Ամանորին հաշված օրեր են մնացել, տոնական տրամադրությունը տիրում է ամենուր, բայց յուրաքանչյուրն իր ավանդույթներով եւ տարբերակներով է նախապատրաստվում տոներին: Կայքը նախատոնական զրույց է ունեցել դերասանուհի Լիկա Սալմանյանի հետ ու տեղեկացել ոչ միայն նրա տոնական հետաքրքրությունների, այլեւ 2017-ից սպասելիքների մասին:

Լիկա, արդեն իսկ ամեն քայլափոխի տոնական տրամադրություն է տիրում, հետաքրքիրէ` դո՞ւք էլ եք արդեն պատրաստվում տոներին:

- Սիրում եմ նախատոնական եռուզեռը, սակայն դեռ չեմ հասցրել պատրաստվել, քանի որ աշխատանքային գրաֆիկս շատ խիտ է:

Մեզնից թերեւս յուրաքանչյուրը ունի ավանդույթներ, որոնք չենք խախտում ամեն տարի,Ձեր ընտանիքում կա՞ն նման ավանդույթներ:

- Ամանորի հետ կապված ավանդույթը թերեւս ողջ ընտանիքով տանը լինելն է: Մենք մեր տան բոլոր անդամներով պարտադիր Նոր տավա գիշերը միասին ենք տոնում, ընդ որում ժամը 12:00-ին պարտադիր տանն ենք լինում: Ամեն դեպքում միշտ այդպես է եղել:

Արդեն իսկ ծրագրեր ունե՞ք, թե ինչպես եք անցկացնելու տոնական օրերը: Ում հետ ու ինչմիջավայրում:

- Ինչպես նշեցի` Նոր տարվա գիշերը կանցկացնեմ տանը` ընտանիքիս հետ միասին, սակայն հետո նախատեսում եմ անցկացնել երկրից դուրս, սակայն վայրի հարցում դեռեւս երկմտում եմ, հստակ չեմ որոշել:

Լիկա, տոների ամենահաճելի մասը թերեւս նվերներն են. ի՞նչ նվերներ եք սիրումստանալ ու նվիրել, նաեւ ո՞ւմ նվերի հարցում եք ամենաշատը անհանգստանում:

- Նվերն ինքն իրենով արդեն իսկ հաճելի երեւույթ է, ու կարեւոր չէ` ներսում ինչ է: Սիրում եմ եւ ստանալ, եւ նվիրել: Հատուկ չնշեմ, թե ում նվերի հարցում եմ շատ երկմտում, քանի որ այն մարդկանց, ում համար նվեր եմ պատրաստում, տրամադրվում եմ ողջ սրտով: Ի դեպ` սիրում եմ մարդկանց իրենց համար պետքական նվերներ ընտրել:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее