▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ում հետ և ինչպես կհանգստանա Սյուզի Մելիքյանն այս ամռանը

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

​​​​​​​

 

Esem.am-ը գրում է, որ «ամառային» բլից հարցերին պատասխանել է երգչուհի Սյուզի Մելիքյանը:

- Պատրաստվո՞ւմ ես մեկնել հանգստի:

- Դեռ հստակ չենք որոշել, բայց, ամեն դեպքում, ամռանը միշտ էլ կարիք կա հանգստանալու` շոգից ազատվելու համար։

- Այս ամռանը որտե՞ղ և ո՞ւմ հետ ես մտադիր հանգստանալ:

- Դեռ չգիտեմ: Հնարավոր է՝ մի քանի ընտանիքներով գնանք:

- Ակտի՞վ, թե՞ պասիվ հանգստի կողմնակից ես:

- Ես ավելի շատ պասիվ հանգստի կողմնակից եմ:

- Առհասարակ նախընտրում ես Հայաստանո՞ւմ հանգստանալ, թե՞ դրսում: Ինչո՞ւ:

- Ինձ համար կապ չունի. այնտեղ, որտեղ ջրային լավ մթնոլորտ է և գեղեցիկ բնություն։

- Ըստ քեզ` ամռան հանգստի լավագույն տարբերակը ո՞րն է:

- Ինձ թվում է՝ ծովային հանգիստը։

- Ինչի՞ միջոցով կարելի է կոտրել ամռան տապը. ի՞նչն է ամռան լավագույն ընկերը:

- Միայն ու միայն ջրի միջոցով. սառը ըմպելիքներն են միայն զովացնում ամռանը։

- Հագուստի ի՞նչ գույներ ես նախընտրում ամռանը:

- Բաց գույներ եմ նախընտրում ու հագնում, որովհետև մուգ գույներն ավելի են սրում շոգի զգացողությունը:

- Քեզ համար ի՞նչ գույնով է ասոցացվում ամառը:

- Ամառը դեղին, բաց կապույտ և կանաչ գույների մեջ եմ տեսնում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее