«Չէին սպասում» հաղորդման յութուբյան էջում ու համանուն կայքում շարունակվում են ներկայացվել հայկական հեռուստատեսության ամենաերկար կյանք ունեցող հաղորդումներից մեկի տարբեր տարիների թողարկումները:
Օրերս համացանցում հայտնվել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի մասնակցությամբ հաղորդումը. հիշեցնենք, որ վերջինիս և Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի որդու հետ ունեցած սիրավեպի մասին ասեկոսեները վերջին երկու ամսվա ամենաքննարկված թեմաներից էին: