Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ադրբեջանական aznews.az կայքը երեկ տեղեկություն է տարածել, որ պետական անվտանգության ծառայությունը օպերատիվ միջոցառումներ է իրականացրել Գերանբոյի շրջանում, որի արդյունքում ձերբակալվել են այդ շրջանի ղեկավարի օգնական ՝ Ֆուադ Ալիևը , ճանապարհային վարչության պետի տեղակալ Միսիր Ալեկպերովը ու այլ պաշտոնյաներ։
Պարզվում է, որ այս պաշտոնյաների հրահանգով ՝ ինժիներատեխնիկական աշխատանքների պատրվակով, սահմանամերձ Թափկարակոյունլու գյուղի մոտակայքում տեղակայված մարտական դիրքերում ( Թալիշի ուղղություն),ինժեներական ծանր տեխնիկայի միջոցով ոսկու հանքերի որոնման նպատակով խոր հորեր են փորվել...
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու պետական անվտանգության ծառայությունը դեռ չեն մեկնաբանել aznews.az -ի այս տեղեկությունը ։