Գյումրեցիներն աղետաբեր 88-ի դեկտեմբերի 7-ից հետո մի արտահայտություն ունեին՝ Ում համար ժաժք, ում համար հրաշք...
Այն ժամանակ աղետից տուժած գյումրեցիներն, այս ասելով, նկատի ունեին իրենց համար աշխարհի տարբեր անկյուններից օգնություն ուղղարկված բեռների թալանը, որն իրականացվեց Երևանում...
Այս պատմությունը հիշեցի, երբ տեսա, թե ինչպես են հայ «աստղերն» ուրախ ու զվարթ սելֆիներ անում ու լուսանկարվում «Երկրաշարժ» ֆիլմի պրեմիերային:
Նրանցից ոմանք «մաչոյական» ժպիտը դեմքներին՝ պաստառի առաջ են. կարծես թե դրա վրա գրված է ոչ թե «Երկրաշարժ», այլ ՝ «Երկար գիշեր»:
Ոմանք առիթը չեն կորցրել լուսանկարվել ֆիլմի պրեմիերային մասնակցած Ռիտա Սարգսյանի հետ:
Ոմանք սելֆի էին անում՝ բառիս բուն իմաստով՝ ատամները բաց ու հռհռալով...
Եվ եթե անկեղծ, որևէ կապ չունի, եթե նրանցից ոմանք հուզվել էին ֆիլմը դիտելիս:
Իսկ եթե առավել անկեղծ՝ ինչ ասես սրանց...
Առավոտյան, երբ այս թեմայի մասին խոսում էինք գործընկերներով, մեր գյումրեցի ընկերն ասաց՝ դե, ինչ գիտեն երկրաշարժն ինչ է...
Թող ոչ ոք չիմանա , թե ինչ է երկրաշարժը, բայց անկեղծ՝ մի ուժեղ երկրաշարժ է պետք հայ «ոչ բարով» հայտնիների ուղեղում՝ սրանց մի լավ թափ տվող է պետք ու դրա համար ամեևին «թափով» ձեռք պետք չէ, ցանկություն ու լրջություն է պետք...
Հեղինակ՝
Ա.Մաթևոսյան