▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւմ ձեռքերում է Ամերիկան

«Էքսկուրսիա» Թրամփի շրջապատում: Ովքե՞ր են այն մարդիկ, որոնք մոտակա 4 տարվա ընթացքում որոշելու են աշխարհի ամենահզոր երկրի ճակատագիրը: 

Դուր է գալիս ինչ-որ մեկին, թե՝ ոչ, սակայն Դոնալդ Թրամփն Ամերիկայի 45-րդ նախագահն է և մոտակա 4 տարիներին Սպիտակ տունը ղեկավարելու է նրա աշխատակազմը: Ովքե՞ր են այդ մարդիկ՝ Թրամփի թիմի անդամները:

Մենք հակիրճ տեղեկատու ենք ներկայացնում նրանց համար, ովքեր չեն կարծում, որ Ամերիկայի ներքին գործերը մեզ չեն վերաբերում: 

Մայք Փենսփոխնախագահ, 58 տարեկան

Ինդիանա նահանգի գուբերնատոր, վետերան կոնգրեսմեն: Ամերիկացիների մեծ մասը նրա գոյության մասին իմացել է 2015թ-ին, երբ գուբերնատոր Մայք Փենսը սկանդալային «Կրոնական ազատության վերականգնման մասին» ակտ է ստորագրել: Այդ փաստաթղթի համաձայն՝ Ինդիանա նահանգի մասնավոր հատվածի ցանկացած ներկայացուցիչ կարող էր չսպասարկել ԼԳԲՏ ներկայացուցչին, քանի որ դա հակասում է իր կրոնական պատկերացումներին: Այդ օրենսդրական ակտի վերաբերյալ նախագահ Օբաման մի անգամ կատակել է. «Ես ու Ջոնը (Բայդեն) վերջերս այնպես ենք մերձեցել, որ Ինդիանա նահանգի ռեստորաններում մեզ հրաժարվում են պիցցա տալ»: Արդյունքում Փենսը մեղմացրել է այդ հարցին իր մոտեցումը, քանի որ Հանրապետական կուսակցությունում ակտին դեմ հանդես եկողներ են ի հայտ եկել:

Ռեքս Թիլերսոնպետքարտուղար, 64 տարեկան

1975թ-ից աշխատող «Էքսոն Մոբիլ» նավթային ընկերության ղեկավար:

Պետական քարտուղարի պաշտոնը դաշնային կառավարության ամենահեղինակավոր պաշտոնն է նախագահից հետո: «Էքսոն Մոբիլ» խոշորագույն նավթային ընկերության ղեկավարը երբեք պետական ծառայող չի եղել, դիվանագիտական փորձ նույնպես չունի: Այն փաստը, որ Թիլերսոնը որպես «Էքսոն Մոբիլի» ղեկավար երկար տարիների ընթացքում սերտորեն համագործակցել է Ռուսաստանի հետ, դարձել է Սենատում նրա թեկնածության ամենաերկար սակայն ժամանակավոր արգելափակման պատճառ: Ռեքս Թիլերսոնը անձամբ նախագահ Պուտինի կողմից պարգևատրվել է ռուսական Բարեկամության շքանշանով: ԱՄՆ պետքարտուղարը հայտնի է իր դիրքորոշմամբ, նա Ռուսաստանի դեմ պաշժամիջոցները չեղարկելու կողմնակից էր: Դա հասկանալի է. հենց հակառուսական պաժամիջոցների պաճառով 2014թ-ին «Էքսոն Մոբիլն» ավելի քան 1 մլրդ դոլարի վնաս կրեց: Չնայած դրան՝ Սենատում նրա թեկնածության դիտարկման ժամանակ Թիլերսոնը համաշխարհային դիվանագիտության ոլորտում բավականին տեղեկացված մարդու տպավորություն թողեց և Ռուսաստանի հանդեպ ավելի քննադատական տրամադրվածություն դրսևորեց, քան նրանից սպասում էին: Թիլերսոնը հայտարարեց, որ Ռուսատսանն իրավունք չունի Ղրիմը յուրացնել:

Ջեյմս Մեթիսպաշտպանության նախարար, 66 տարեկան

Պաշտոնաթող գեներալ, 2011-2013թթ-ին ԱՄՆ միացյալ զինված ուժերի հրամանատար: Մասնակցել է Պարսից ծոցի, Աֆղանստանի, Իրաքի պատերազմներին:

Թրամփի՝ Պենտագոնի ղեկավարի թեկնածու Ջեյմս Մեթիսը «Խելագար շուն» մականունն ունի: Ռազմակական ոլորտի փորձագետները վստահեցնում են, որ այդ մականունը մեծագույն ճանաչման և հարգանքի նշան է իրենց շրջանակներում: Մեթիսը հայտնի է ժուժկալ կյանք վարելով. 66-ամյա գեներալը երբեք ամուսնացած չի եղել: Նրա մասին ասում են, թե նա ամուսնացած է իր ծառայության հետ: Ռազմական թոշակի է Մեթիսն անցել միայն 2013թ-ին, ինչը բյուրոկրատական քաշքշուկներ է ստեղծում նրան Պենտագոնի ղեկավարի պաշտոնում հաստատելու գարծում. օրենքի համաձայն՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնը կարող է զբաղեցնել միայն քաղաքացիական անձը, որը ռազմական ոլորտում չի աշխատել 7 տարուց ավել: Մեթիսի թեկնածության հաստատման համար Կոնգրեսը պետք է հատուկ թույլտվություն ստանա:

Ջեֆ Սեշնս, գլխավոր դատախազ, 70 տարեկան

Սենատոր, Ալաբամա նահանգի նախկին գլխավոր դատախազ: Սենատում իր թեկնածության հաստատման ժամանակ նա մի դեպք հիշեց, որը տեղի էր ունեցել Ալաբամա նահանգի դատախազ աշխատելու ժամանակ: Սևամորթ տղամարդուն Լինչի դատաստանի ենթարկելու համար նա Կու-Կլուքս-Կլան խմբավորման անդամի համար մահապատիժ էր պահանջել: Այդ պատմությունը Սեշնսը որպես ապացույց է ներկայացրել այն բանի, որ, չնայած բազմաթիվ անուղղակի ապացույցներին, նա ռասիստ չէ: Նահանգի դատախազ աշխատելու 2 տարիների ընթացքում նա մահապատիժ է պահանջել 40 օրինախախտների համար, որոնց թվում (ըստ «Նյու Յորք թայմսի» տվյալների) հոգեկան շեղումներով անձինք են եղել:

Սեշնսը կիսում է էմիգրանտների ընդունման սահմանափակման վերաբերյալ Թրամփի դիրքորոշումը, սակայն բացահայտ արտահայտել է մուսուլմանների գրանցման հարցում նախագահի դիրքորոշումից տարբեր դիրքորոշում: 

Ջոն Քելիազգային (ներքին) անվտանգության նախարար, 66 տարեկան

Գեներալ, ԱՄՆ Հարավային հրամանատարության ղեկավար: Եթե նախագահ Թրամփն իրոք որոշի Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցել և սահմանափակել ներգաղթյալների մուտքը, այդ որոշումը պետք է իրականացնի հենց պաշտոնաթող գեներալ Ջոն Քելին:

Քելին բացահայտ քննադատում  էր բանակում կանանց ծառայության հարցում նախագահ Օբամայի որոշումը: 2010թ-ին Քելիի 29-ամյա տղան զոհվել է Աֆղանստանում արկի պայթյունի հետևանքով: Ջոն Քելին ամենաբարձրաստիճան ամերիկացի զինվորականն է, որի որդին զոհվել է զինվորական ծառայության ժամանակ:

Մայք Պոմպեո, Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) պետ, 52 տարեկան

Կոնգրեսմեն Կանզասից՝ մեծ ռազմական փորձով: Վեսթ-Փոինթի ռազմական ակադեմիայի և Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ Մայք Պոմպեոն Կոնգրեսում Կանզասն էր ներկայացնում 2011թ-ից: Զինվորական ծառայության ժամանակ մասնակցել է Պարսից ծոցի պատերազմում: Մայք Պոմպեոն հանդես էր գալիս Գուանտանամոյի բանտի փակման դեմ և կողմ էր արտահայտվում հարցաքննման կոշտ ձևերին, այդ թվում՝ waterboarding-ին՝ ջրով կտտանքներին: Չնայած որ նոր պաշտոնին իր թեկնածության առաջադրումից հետո հայտարարել է, որ փոխել է իր վերաբերմունքը կտտանքներին: Ի տարբերություն Թրամփի՝ Պոմպեոն պնդում է, որ լրջորեն է վերաբերվում ԱՄՆ նախագահի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին տեղեկատվությանը և անպայման կհետաքննի այդ գործը ԿՀՎ տնօրենի պաշտոնում:

Մեջբերում. «Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ինդիանայի Սահմանադրությունները ճանաչում են կրոնական ազատությունը, սակայն հավատացյալներից շատերը վախենում են, որ նրանց կրոնական ազատությանը սպառնում են հենց կառավարության գործողությունները»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր  jam-news կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее