Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) նշել է, որ Ուկրաինային կզրկի «Եվրատեսիլ-2017»-ին մասնակցելուց, եթե մրցույթին Ռուսաստանի մասնակից Յուլյա Սամոյլովայի մասնակցության հետ կապված իրադրությունը չկարգավորվի մինչև հաջորդ շաբաթվա վերջը: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հեռարձակողների միության ղեկավար Դելտենրեն շվեյցարական Blick հրատարակությանը տված հարցազրույցում:
EBU-ի ղեկավարի խոսքով՝ «Ուկրաինայի գործելակերպը միանգամայն անընդունելի է»: Դելտենրեն հայտնել է, որ ներկայում ինքը վարչապետ Գրոյսմանի և նախագահ Պորոշենկոյի հետ բանակցություններ է վարում հարցը լուծելու համար, քանի որ միայն նրանք կարող են չեղարկել Ուկրաինա Յուլյա Սամոյլովայի մուտքի արգելքը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայություններն արգելել են Ռուսաստանը ներկայացնող Յուլյա Սամոյլովայի մուտքն Ուկրաինա, հետևաբար` երգչուհին չի կարողանա մասնակցել «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթին:
Արգելքը երգչուհու համար կգործի երեք տարի։ «Նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով նրա կողմից Ուկրաինայի Սահմանադրությունը խախտելու վերաբերյալ ստացված տեղեկությունները»,-գրել է Գիտլյանսկայան իր ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ ուկրաինական կողմի որոշման պատճառ է դարձել 2015 թվականի ամռանը Ղրիմում հաշմանդամություն ունեցող երեխաների համար համերգին երգչուհու մասնակցությունը: