▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուկրաինան չի որակազրկվի, թեև «Եվրատեսիլի» երգը ներկայացվել է կանոնների խախտմամբ

«Եվրատեսիլ 2016»-ի հաղթող երկիրը՝ Ուկրաինան, չի որակազրկվի, թեև հայտնի է դարձել, որ երկրի ներկայացուցչի՝ Ջամալայի երգը չի համապատասխանում կարեւորագույն կանոններից մեկին: Այս մասին գրում է բրիտանական The Mirror-ը:

Ըստ կանոնակարգի՝ մասնակիցները չեն կարող մայիս ամսին մրցույթում ներկայացնել երգ, որը լսարանին հայտնի է եղել մինչեւ նախորդող տարվա սեպտեմբերի 1-ը: Այս կանոնի նպատակն է, որ մասնակիցները հավասար պայմաններում լինեն:

Ջամալայի «1944» վերնագրով երգը, սակայն, լսարանին ներկայացվել է դեռեւս 2013 թվականին: Այս փաստն ապացուցում է նաև համացանցում հայտնված տեսանյութը: Այդուհանդերձ, Ջամալան չի որակազրկվի: «Եվրատեսիլի» կազմակերպիչները հայտարարել են, որ երգը ներկայացվել է փոքր՝ մի քանի 100 հագուց բաղկացած, լսարանի առջեւ, և դա երգչուհուն որեւէ առավելություն չի տալիս մրցակցիների նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее