|
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ուժեղ կարկուտ Շիրակի մարզի գյուղ Լանջիկում»։ |
|
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Բագրավանի սարերից երիտասարդ նախրապանին բավականին ծանր վիճակում տեղափոխեցին հիվանդանոց: Սարերում է եղել և ուժեղ կարկտահարությունից բավականին ծանր վնասվածքներ է ստացել... Առողջություն ենք մաղթում և Աստված ենք կանչում, որ շուտ ապաքինվի»: Դիտեք նաև՝ *** |
|
Այսօր պտտահողմն ու տեղացած կարկուտն արտակարգ իրավիճակ են ստեղծել Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի գյուղերում՝ Սառնաղբյուրում, Լանջիկում, Հայկաձորում, Բագրավանում։ Կարկուտը վնասել է բերքը՝ ինչպես ցանքատարածությունները, այնպես էլ մրգատու ծառերը, ծաղիկները։ Կարկուտը կոտրել է նաև ավտոմեքենաների դիմապակիները։ Գագիկ Սուրենյանը տեսանյութեր է հրապարակել Շիրակի մարզի այս գյուղերից՝ ցույց տալով կարկուտի հետևանքները։ |
«Ուժեղ կարկուտ՝ Լանջիկում»․ Գագիկ Սուրենյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


