▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը

Ուժեղ Հայաստանի ուժեղ վարչապետն է Սամվել Կարապետյանը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով։

Այս մասին Հ2-ին տված հարցազրույցում հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ, սահմանդրագետ Գոհար Մելոյանը։

Նա նշել է.

«Ներկայանում ենք թափանցիկ, ազնիվ և պրոֆեսիոնալ։

Գալիք 5 տնտեսական քայլերն են՝

300000 նոր աշխատատեղ, մասնավորապես՝ մարզերում: Մեր հայրենակիցներն ապրելու եւ աշխատելու են հայրենիքում։

0 % հարկ՝ փոքր բիզնեսի համար: Վարսավիր, հացթուխ, նկարիչ, ուսուցիչ եւ այլք, արարելու են նպաստավոր պայմաններում եւ զարգացնելու են իրենց գործունեությունը։

20% էժան դեղորայք բոլորի համար: Մեր հայրենակիցները ստիպված չեն լինելու գնալ այլ երկրներ՝ էժան դեղորայք ձեռք բերելու։

Բերքի երաշխավորված մթերում գյուղերում:  Գյուղացու մտածմունքն իր բերքի աճեցումն է լինելու։

20000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ: Պետությունը նպաստելու է ընտանիքների ձեւավորմանը եւ աջակցելու է նորաստեղծ ընտանիքներին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее