ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Փոլադ Բյուլբյուլօղլուի նշանակումն անհանգստացնող է Հայաստանի համար, եւ եթե դա իրականանա, ապա կարող է ցավալի հետեւանքներ ունենա Հայաստանի եւ, առհասարակ, հայերի համար: Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը նշում է՝ հայկական կողմից նամակներ են գրվել եւ բացատրվել են հետեւանքները, հիմա մնում է սպասել արձագանքին: Սակայն կարեւոր է, որ պետական մակարդակով քայլեր արվեն: «Ոտքի է պետք հանել դիվանագիտական կորպուսը , այնպիսի անձանց, ինչպիսին Շառլ Ազնավուրն է, կարող է դեր ունենալ նաեւ Վատիկանը»:
Մինչեւ ապրիլի վերջ պետք է ինը թեկնածուները ներկայացնեն իրենց ծրագրերը, թե ինչպես են պատկերացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությունը առաջիկա չորս տարիներին: Ընտրությունը կատարվելու է նոյեմբերին:


