▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունն՝ Արմավիրի մարզում տեղի ունեցած միջադեպի մասին

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետն Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպով ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ:
Կան ոստիկանության բաժին բերման ենթարկվածներ:
Գործին կտրվի համապատասխան ընթացք:
Լրատվամիջոցներին, ինչպես և քաղաքական ուժերին մեկ անգամ ևս կոչ ենք անում չճշտված ու կանխակալ տեղեկություններ տարածելով՝ թյուրիմացության մեջ չգցել հասարակությանը:
Գործի ընթացքի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի»

Հիշեցնենք, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի
մամլո խոսնակ Արեգնազ Մանուկյանը հայտարարություն էր արել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանի կողմից սպառնալիքներ է հնչեցվել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ։ Ընդ որում՝ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее