▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը շուտով վարորդական իրավունքի վկայականի համար կիրառելու է բալային համակարգ. Վալերիյ Օսիպյան

 

 

Ոստիկանությունը շուտով վարորդական իրավունքի վկայականի համար կիրառելու է բալային զսպող համակարգ: Այս մասին այսօր ոստիկանապետին կից հասարակական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:



«Վարչապետի հանձնարարականով մենք դիտարկել ենք հարևան երկրների փորձը, որպեսզի կարողանանք այն կիրառել նաև մեզ մոտ:

 

 

 

 

 

 

 

 

Այդ երկրներում բալային համակարգը կիրառելով՝ մահվան դեպքերը կտրուկ նվազել են: Վարորդը պետք է գիտակցի, որ բալերը կորցնելու դեպքում կարող է կորցնել վարորդական իրավունքը: Մենք ուսումնասիրել ենք նաև ոչ սթափ վիճակում ղեկին հայտնվելու նախագծի մեջ անգամ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»,- նշեց ոստիկանապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее