Նոյեմբերի 10-ին, ժամը 23.25-ին, ոստիկանություն է զանգահարել 1986 թ. ծնված Հրանտ Պ.-ն եւ հայտնել, որ Մխչյան գյուղից դեպի մայրուղի տանող ճանապարհին` բենզալցակայանի մոտ, վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը Երեւան-Երասխ ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում գտնվող բենզալցակայանի դիմաց, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել է երկու բջջային հեռախոս եւ ծալովի դանակ:
Հրանտ Պ.-ն «պոլիտրավմա հարցական, գլխի, կրծքավանդակի, որովայնի վերջույթների բազմակի փակ տրավմաներ, ներքին արյունահոսություն հարցական, հեմոպնեւմոթորաքս հարցական» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված վայրում, վիճաբանության ժամանակ, 1976 թ. ծնված Տիգրան Պ.-ն ձեռքերով հարվածել է Հրանտ Պ.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 11-ին, ժամը 1.30-ին, Տիգրան Պ.-ն ներկայացել է բաժին եւ տվել բացատրություն:
Կատարվում է քննություն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում. ժամը 23։20-ի սահմաններում Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Երասխ ավոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝ Մխչան գյուղից դեպի գլխավոր մայրուղի տանող ճանապարհին գործող «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, ծեծկռտուք է, որի ժամանակ հնչել են նաեւ կրակոցներ։


