▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը երգիչ Սեբուի հաղորդման հիման վրա ծառայողական քննություն է սկսել

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ  երգիչ Սեբուի` ոստիկանություն ներկայացրած հաղորդման հիման վրա ծառայողական քննություն է սկսվել. «Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, որի ընթացքում պարզվել է Ս․ Սիմոնյանի հոր ավտոմեքենան կանգնեցրած տեսուչների ինքնությունը։ Նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության ընթացքը կասեցվել է, նյութերն ուղարկվել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն»,- գրել է նա:

Ավելի վաղ` նոյեմբերի 17-ին երգչի կողմից հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, Սեբու Սիմոնյանը հայտարարել էր. «Հիմա էլ դեռ կա, որ ոստիկանները մեքենաները կանգնեցնում ու կաշառք են ուզում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее