Ոստիկանությունը բացահայտել է ապօրինի թմրաշրջանառության շղթա:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ դեկտեմբերի 13-ին Շենգավիթի բաժին է բերման ենթարկվել 43-ամյա Վարուժան Մուրադյանը, որի մոտ հայտնաբերվել է թմրանյութ: Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի թմրանյութ ձեռք բերելու եւ վաճառելու մեջ, նա կալանավորված է:
Դեկտեմբերի 13-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է բերման ենթարկվել 44-ամյա մի տղամարդ, որի մոտ նույնպես թմրանյութ է հայտնաբերվել: Պարզվել է, որ այն գնել էր Վարուժան Մուրադյանից: Նույն օրը բերման էր ենթարկվել նաեւ Գրիգոր Եփրեմյանը, որի խուզարկությամբ նույնպես թմրանյութ էր հայտնաբերվել:
Քննություն է կատարվում:


