▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը` Արտաշատի միջադեպի մասին

Այսօր Արտաշատում միջադեպ է արձանագրվել երկու երիտասարդի միջև: Շարքային միջանձնային դեպք, ինչպիսիք միշտ եղել ու լինելու են: Բայց քանի որ միջադեպը հետևողականորեն քաղաքականացվել է որոշ լրատվամիջոցների կողմից, հարկ ենք համարում մանրամասնել, չնայած ԶԼՄ-ների մեր բարեխիղճ գործընկերների հարցումներին արդեն իսկ պատասխանել ենք:

Վերոհիշյալ երիտասարդներից մեկի քենին վերջինիս բողոքել է, որ մյուս երիտասարդը անհանգստացնում է իրեն: Կողմերը հանդիպել են, պարզաբանումը թեժացել է, վիճել են, ինչի ժամանակ էլ նրանցից մեկը գործի է դրել օդամղիչ ատրճանակ:
Միջադեպի մասնակիցներից ոչ ոք վնասվածք չի ստացել:
Այս պահին նրանք գտնվում են ոստիկանության Արտաշատի բաժնում:
Կատարվում են համապատասխան գործողություններ:

Այսքանը՝ տասնյակ շարքային դեպքերից մեկը, որը շահարկվել է ինչ-ինչ նպատակներով:
Մեկ անգամ ևս կոչ ենք անում քաղաքական ուժերին, կուսակցություններին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին՝ ձեռնպահ մնալ ոչ հավաստի լուրեր տարածելուց, անտեղի կրքեր չբորբոքել ու թյուրիմացության մեջ չգցել հանրությանը:

Ոստիկանությունը պատրաստ է պատասխանել բոլոր հարցումներին և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել այն անձանց ու կազմակերպություններին, որոնք շահագրգիռ են զուտ իրականությունն իրազեկելու մեր քաղաքացիներին:

Աշոտ Ահարոնյան

 

Կարդացեք նաև՝  Բախում` Ալիկ Սարգսյանի և Արայիկ Գրիգորյանի կողմնակիցների միջև

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее