▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները պարզել են, թե Վանաձորում ինչպես է վնասվել պատգամավորության թեկնածուի պաստառը

Մարտի 11-ին, ժամը 17:30-ին,  ոստիկանության  Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը  ոստիկանության   Վանաձոր քաղաքի Բազումի բաժին զեկուցագիր է ներկայացրել, որ երկու անչափահաս երեխաներ վնասել են  Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 103/1 շենքի պատին փակցված` «ԵԼՔ» դաշինքի կողմից որպես ԱԺ պատգամավորության թեկնածու  առաջադրված  Էդմոն Մարուքյանի քարոզչական պաստառը:

 Նախապատրաստված նյութերով  պարզվել է, որ Վանաձորի Երևանյան խճուղու երկու անչափահաս բնակիչներ (2005 թ. և 2006 թ. ծնված) խաղալիս  անգիտակցաբար պոկել  են  թիվ 103/1 շենքի արևմտյան  պատին փակցված  պատգամավորության  թեկնածուի  քարոզչական պաստառը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ  «Ելք»-ից հայտարարել էին, որ  մարտի 7-ի գիշերը հարձակում է տեղի ունեցել դաշինքի Վանաձորի կենտրոնական շտաբի վրա։

Տեսախցիկը ֆիքսել էր՝ ինչպես են Վանաձորում անհայտ անձինք պոկում դաշինքի քարոզչական պաստառը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее