Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Ոստիկանները հսկում են 18-ամյա արցախցու սպանության մեջ կասկածվողի տունը, ում դեռ չեն հայտնաբերել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 4-ին սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում տեղեկություններ էին ստացվել, որ մի քաղաքացի դանակահարված վիճակում քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել է Տաշիր բժշկական կենտրոն։ Ավելի ուշ բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ Պարզվել էր, որ մահացածը Արցախից տեղահանված 18-ամյա Տիգրան Դ-ն է։ Տիգրան Դ-ին դանակահարելու մեջ կասկածվողը նույնպես Արցախի քաղաքացի է՝ 17-ամյա Ռազմիկ Մ-ն։
|