Արդեն տեղեկացրել էինք, որ երեկ 36-ամյա ռուս կինը հայտարարել էր թե մի տղամարդ իրեն բռնաբարել է:
Կինը հայտարարել էր, որ դեպքը տեղի է ունեցել Նոյեմբերյանի ոլորաններում, իսկ տղամարդը բռնությամբ՝ իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել ավտոմեքենայում:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի և Երևան քաղաքի Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին են բերման ենթարկել Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Պապինյանին։
Վերջինս խոստովանել է, որ այդ օրը Նոյեմբերյան քաղաքից դուրս դեպի անտառ տանող ճանապարհին իր վարած BMW մակնիշի մեջ բռնություն գործադրելու եղանակով սեռական հարաբերություն է ունեցել Ս. Ոսկրեսենսկայայի հետ։


