▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները հատուկ օպերացիայի արդյունքում հայտնաբերել են «պլանքաշ» տաքսիստների

Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Դավիթաշեն 4-րդ թաղամասից Ոստիկանության Դավիթշենի բաժանմունք են բերման ենթարկել Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 28-ամյա Տիգրան Էլբակյանին, Երևան քաղաքի Խուդյակովի փողոցի բնակիչ, 33-ամյա Վարդան Ադամյանին և Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի բնակիչ, 33-ամյա Հարություն Քարամյանին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Տ. Էլբակյանը անհատ տաքսու վարորդ է, Վ. Ադամյանը աշխատում է «Անի» տաքսի ծառայությունում՝ որպես վարորդ, անհատ տաքսու վարորդ է նաև Հ. Քարամյանը: Զննությամբ Վ. Ադամյանին պատկանող Dacia մակնիշի 45 QQ 003 համարանիշի ավտոմեքենայի սրահի պահոցից հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված:

Հ. Քարամյանին պատկանող Renault մակնիշի 35 FM 800 համարանիշի ավտոմեքենայի սրահի փոխանցման տուփի բռնակի պատյանի տակ նույնպես հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված: 

Մանրամասները՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее