Արդեն հայտնել ենք, որ Oսկար մրցանակաբաշխությունում տարվա ֆիլմ ճանաչված Spotlight` «Ուշադրության կենտրոնում» ֆիլմի հիմքում, ըստ էության, ընկած է ամերիկահայ փաստաբան Միթչել Կարապետյանի գործունեությունը, ով աշխատել է ապացուցել, որ Բոստոնում՝ Մասաչուսեթսում կաթոլիկ որոշ հոգևորականներ սեռական բնույթի ոտնձգություններ են կատարում երեխաների նկատմամբ։
Հենվելով Կարապետյան սկզբնաղբյուրի վրա՝ The Boston Globe թերթի լրագրողների թիմը երկարատև հետաքննության արդյունքում բացահայտում է այդ սկանդալային պատմությունը, Բոստոնի կարդինալ Բերնարդ Լոուն հրաժարական է տալիս։
Իրական պատմության փաստերով նկարահանված ֆիլմի ռեժիսորը Թոմ ՄըքՔարթին է։ Նա նաև սցենարի հեղինակն է Ջոշ Սինգըրի հետ։
Ֆիլմում Կարապետյանի դերը խաղում է արմատներով իտալացի ամերիկյան դերասան Սթենլի Տուչին։