▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրվա ընթացքում 2-3 լիտր ջուր խմեք.Բժշկի խորհուրդները

«Ամռանը ջրազրկման դեպքում կարող է նկատվել հոգնածություն, ինչպես նաև ուժերի սպառման զգացողություն: Այստեղից հետևություն՝ պետք է օրվա ընթացքում խմել սովորական ջուր՝ 2-3 լիտրից ոչ պակաս: Սրանից բացի խորհուրդ կտամ օգտագործել մեր ավանդական թանը: Կարող եք խմել նաև հանքային ջուր, առանց շաքարի հյութեր, խուսափել կոֆեինից»,-հորդորում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը:

Նրա փոխանցմամբ՝ մարդու օրգանիզմը զգայուն է ջերմաստիճանների տարբերության նկատմամբ: Եվ, եթե տարբերությունը 7-10 աստիճանով լինի, անհրաժեշտ է հիշել, որ դա օրգանիզմի համար լրացուցիչ սթրես է:

«Հարկավոր է նաև հագնվել օդորակիչի ջերմաստիճանին համապատասխան: Եթե 35 աստճանին համար հագուստ եք կրում, բայց նստում եք 22 աստճանի ներքո, կարող եք մրսել ու հիվանդանալ:

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև ըմպելիքներին: Դրանք պետք է ոչ թե սառեցված, այլ զովացրած լինեն: Սենյակում էլ պետք է բավարար օդափոխություն արված լինի: Երկար ժամանակ մնալ չի կարելի փակ տարածքներում: Եթե մեքենայում եք ու որևէ մեկին եք սպասում, ապա դո՛ւրս եկեք ու ստվերի ներքո սպասեք»,-նշեց Նունե Բակունցը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее