Կառավարությունում հանրապետության մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ որոշում է կայացվել պահուստային ֆոնդից մարզերին հատկացնել 5 մլրդ դրամ՝ հրատապ խնդիրների լուծման նպատակով: «Անհրաժեշտ է ընտրել առաջնահերթություն ու մուլտիպլիկատիվ էֆեկտ ունեցող խնդիրներն ու ծրագրերը: Այդ գումարները պետք է կառավարել շատ խիստ, բաց, թափանցիկ, հասկանալի: Մենք ծրագրերի իրականացման արդյունքներով լրացուցիչ գումարներ ևս հատկացնելու ենք՝ հաշվի առնելով կատարված աշխատանքների էֆեկտիվությունը, արագությունը, թափանցիկությունը և այլն: Նշված հինգ միլիարդ դրամը բյուջեում չկար, սա այն օպտիմալացման արդյունքն է, որը մենք արել ենք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Կարդացեք նաև՝ Բիզնեսի օղակի վրա ուշադրություն դարձրեք. Կարեն Կարապետյանի հրահանգը
Բաբոյի, դեդոյի տնամերձը սարքել ենք ինդուստրիա...Կարեն Կարապետյան


