▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտեղ են և ինչով են զբաղվում հիմա «Հայ Սուպերսթար»-ի հաղթողները

Wnews.am-ը ներկայացրել է, թե որտեղ են և ինչով են հիմա զբաղվում  «Հայ Սուպերսթար» նախագծի տարբեր եթերաշրջանների հաղթողները: 

sus

Սուսաննա Պետրոսյան.  Նա առաջին «Հայ Սուպերսթար»-ի առաջին հաղթողն էր, նրան իսկապես սիրում էին… հիմա Սուսաննան  գրեթե չի երևում հեռուստատեսությամբ, չի նկարահանում տեսահոլովակներ: Նա դասավանդում է երաժշտական դպրոցում: 

«Շոու-բիզնեսը պահանջում է մշտապես լինել ուշադրության կենտրոնում, ներկայացնել սենսացիա, մասնակցել շոու-բիզնեսյան հավաքույթներին, որոնք ինձ այդքան էլ չեն գրավում: Շոու-բիզնեսի անդամ լինելով` պետք է կարողանաս բոլորի հետ շփվել, առաջ գնալու համար շահի հետևից ընկնել, եթե, իհարկե, գումար չունես: Եթե գումար չունես, պետք է նաև շողոքորթես, իսկ ես դա չեմ կարողանում անել, ոչ էլ սիրում եմ ինչ-որ մեկին ինչ-որ բան խնդրել»,-հարցազրույցներից մեկում նշել է նա:

71

Լուսինե Աղաբեկյան. «Հայ Սուպերսթար»-ի երկրորդ եթերաշրջանի  հաղթողն է:  Նա զբաղվում է երգարվեստով, ժամանակ առ ժամանակ ներկայացնում է նոր երգեր և տեսահոլովակներ: Նա խոստովանել է, որ երգարվեստում իր տեղը գտնելու հարցում իրեն շատ է օգնել ամուսինը, ով  ռեժիսոր է: Նախագծից հետո նա անճանաչելի փոխվել է, փոխվել է նաև նրա անունը: Լուսինե Աղաբեկյանն այժմ ներկայանում է Լյուսի անվամբ: 

Լյուսի Հարությունյան. «Հայ Սուպերսթար 3» նախագծի հաղթողն է: Նախագծի ավարտից հետո նա այլևս չներկայացավ հայ հեռուստադիտողին: Այսօր նրա մասին ոչինչ հայտնի չէ, միայն այն, որ  բնակվում է ԱՄՆ-ում:

Րաֆֆի Օհանյանը  «Հայ Սուպերսթար 4» նախագծի հաղթողն է: Նախագծի ավարտից հետո Րաֆֆիին դեռևս որոշ ժամանակ երգում էր, ներկայացնում էր նոր երգեր, մենահամերգով հանդես եկավ  ակումբներից մեկում, բայց  հիմա նա այլևս չի զբաղվում  երգարվեստով և չի սիրում խոսել այդ մասին: Հիմա նա զբաղվում է ծրագրավորմամբ և աշխատում է  PicsArt  ընկերությունում:  

Սոնա Ռուբենյանը   «Հայ Սուպերսթար 5» նախագծի հաղթողն է: Նախագծի ավարտից հետո Սոնան մասնակցեց նաև  «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթին և արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Սոնան ակտիվորեն զբաղվում է երգարվեստով, նկարահանում է տեսահոլովակներ, ձայնագրում նոր երգեր: 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее