Life.panorama.am-ը գրում է. Երեկ` հունվարի 8-ին, երգիչ Ռազմիկ Ամյանը նշում էր ծննդյան 34 ամյակը: Երգիչն այս պահին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Ծննդյան տարեդարձի եւ ապագա ծրագրերի մասին մեզ այսօր տեղեկություններ հայտնեց Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը.
«Քանի որ Ռազմիկը այնքան էլ չի սիրում իր ծննդյան տարեդարձները նշել, ուստի երեկ էլ բացառություն չէր: Նրանք ընտանիքով հավաքվել էին Ռազմիկի կնքահոր տանը, ով ապրում է Մոսկվայում եւ ընտանեկան մտերմիկ շրջապատով նշել էին Ռազմիկի ծննդյան օրը»,- նշեց Արմին Մովսիսյանն ու ավելացրեց.
«Ձմեռային արձակուրդները վայելելու նպատակով՝ այս օրերին Ռազմիկն իր ընտանիքի հետ գտնվում է Մոսկվայում, բայց երկու օրից նա կվերադառնա Հայաստան, որից հետո էլ կմեկնի ԱՄՆ»:
Հետաքրքրվելով, թե 2016-ին ի՞նչ է սպասվում Ռազմիկ Ամյանի երկրպագուներին՝ պրոդյուսերը պատասխանեց.
«Մենք ամեն տարվա նման ունենալու ենք ակտիվ աշխատանքային տարի: Ինչպես շատերը գիտեն, ծրագրերից նախապես խոսել չենք սիրում, այլ մեր աշխատանքը ապացուցում ենք գործելով, այնպես որ, Ռազմիկ Ամյանի երկրպագուները թող սպասեն հաճելի անակնկալների»:
Ի դեպ՝ մեր այն նկատառմանը, թե Ռազմիկ Ամյանը 2016-ին մենահամերգ կունենա՞, Արմին Մովսիսյանը նշեց. «Հստակ ոչինչ ասել չեմ կարող, գուցե մենահամերգ էլ լինի, դա ցույց կտա ժամանակը»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում