▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտեղ և ինչպես են իրենց մեղրամիսն անցկացնում Անի Դաշյանը և Լյուդվիգ Կարապետյանը

Blognews.am-ը գրում է, որ արդեն պատմել է, որ հաղորդավարուհի Անի Դաշյանն և Լյուդվիգ Կարապետյանն ամուսնացել են, զույգն այս օրերին վայելում է իր մեղրամիսը Հունաստանում:

«Երկար մտածելուց հետո երկուսով որոշեցինք հանգստանալ Հունաստանում և հենց Dessole Miraello ծովափում, որն իսկական դրախտավայր է հիշեցնում: Ինտերնետով ընտրեցինք հենց այս տեղը, և պետք է ասեմ, երբ նայում էի նկարները, ինձ թվում էր՝ մի քիչ չափազանցրած է, բայց իրականությունը շատ ավելի լավն է,- պատմեց Անին և կատակելով ավելացրեց,-եթե իմանայի՝ ամուսնանալն այսքան հաճելի բան է, շուտ կամուսնանայի, բայց երբ իսկապես գտնում ես քո երջանկությունը, ամուսնանալուց հետո այն կրկնապատկվում, եռապատկվում և քառապատկվում է»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հունաստանում բացահայտումներն առջևում են, նրանք դեռ շատ տեսարժան վայրեր պետք է այցելեն. «Ամուսնուս հետ կապված ամեն օր միայն ու միայն դրական բացահայտումներ եմ անում և ամեն օր նրան ավելի ու ավելի եմ սիրում: Իրար ասում ենք աշխարհի բոլոր դրական բառերը, իսկ ամենահաճախը հնչում է «ես քեզ սիրում եմ» կախարդական և բուժիչ արտահայտությունը»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Անին դեռ ժամանակ չի ունեցել ամուսնուն զարմացնելու իր պատրաստած համեղ ուտեստներով. «Նա ամիսներ առաջ հասցրել է ուտել իմ պատրաստած  տորթը, որը հատուկ նրա համար էի թխել: Ասեմ, որ շատ է հավանել»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Խոսելով ամուսնական փոքրիկ վեճերից` Անին այսպես ասաց. «Դրանք բոլորի մոտ էլ լինում են, կապ չունի՝ ամուսնանալուց առաջ, թե հետո: Բայց մեզ մոտ որևէ լուրջ վեճ չեմ հիշում, ամեն դեպքում երկուսս էլ շատ արագ փոխզիջման ենք գալիս ցանկացած հարցի վերաբերյալ»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հաղորդավարուհին ամուսնությունից հետո բնակություն է հաստատելու Մոսկվայում. «Դեռ չեմ պատրաստել ինձ այն մտքին, որ հարազատներիցս հեռու եմ լինելու: Կարծում եմ՝ դրան պատրաստվելն անհնար է, բայց շատ հանգիստ եմ, քանի որ ամուսինս խոստացել է, որ ես կարող եմ լինել Երևանում հարազատներիս կողքին ցանկացած պահի, երբ սիրտս կամենա»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее