Այսօր առավոտյան Ազատանում հրազենային վնասվածք է ստացել համայնքի դպրոցի տնօրեն Համլետ Ոսկանյանը: 43-ամյա տնօրենին պատահմամբ կրակել է Ազատանի որսորդը: Տուժածը «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել:
Նրա մոտ ախտորոշվել են գլխի ձախ կեսի հրազենային չթափանցող խուլ վերքեր: Առողջական վիճակը գնահատվել է բավարար: Համլետ Ոսկանյանը հրաժարվել է հոսպիտալացումից:
Մանրամասները տեսանյութում


