Boomnews.am—ը գրում է.
Երբ հայ դերասաններին հարցնում ես, թե ինչքա՞ն գումար են նրանք վաստակում թատրոնում, նրանք միշտ իրավացիորեն բողոքում են և փաստում են, որ այդ պատճառով է նրանք խաղում են հայկական այս կամ այն սերիալում՝ ընտանիք պահելու ու օրվա հացը վաստակելու համար։
Իսկ ինչքա՞ն գումար է իրականում վաստակում թատրոնի դերասանը սերիալներում նկարահանվելու համար և ինչքան գումար է ստանում ոչ այդքան հայտնի դերասանը՝ սերիալում նկարահանվելու համար։
Կայքի տեղեկություններով ձեր պատկերացրած աստղաբաշխական գումարները իրականում գոյություն չունեն և ոչ բոլորն են սերիլաում նկարահանվելու համար բարձր վարձատրվում։
Ըստ մեր տեղեկությունների՝ սկսնակ դերասանը /այս պարագայում դերասանական կրթությունը կարևոր չէ/, ով ուղղակի քաստինգի շնորհիվ հայտնվել է այդ սերիալում, մեկ օրվա նկարահանման համար վճարվում է 10-15 հազար ՀՀ դրամ ու հարցը այն է, որ նա կարող է այդ մեկ օրում նկարահնվի մի քանի սերիալի համար։ Ասյինքն այնպես չէ, որ եթե դու սերիալում ես նկարահանվում, դա նշանակում է ամիսը 30 օր ու օրական 10-15 հազար դրամ պետք է վաստակես։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում