▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքան էլ ինձ նման բան ասեն, ես չեմ հավատա, թե Անին համասեռամոլ է. Մովսես Երեմյան

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

BlogNews.am-ը գրում է. Տևական ժամանակ է, ինչ դերասան Մովսես Երեմյանն ասպարեզում չէ։ Նրանից տեղեկացանք, որ այժմ վերադարձել է պարողի իր մասնագիտությանը և դասավանդում է պարի ստուդիաներից մեկում։ 

-6-րդ զգայարան հաղորդումը քո մասնակցությամբ բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ նշվեց, որ ընկերություն ես արել համասեռամոլ աղջկա հետ։ Քանի որ բոլորին հայտնի էր, որ ընկերություն ես արել Անի Երանյանի հետ, դա նրան վերագրեցին՝ հատկապես, որ նրա մասնակցությամբ հաղորդման ժամանակ էլ էին Անիին վերագրել համասեռամոլություն։

-Անոնսից այնպիսի տպավորություն էր, որ ես համաձայն եմ դրա հետ, բայց ես այլ հատվածում էի ասել՝ ես քո ցավը տանեմ։ Ես տեսել եմ հաղորդումը նաև Անիի մասնակցությամբ, բայց երբեք նմանատիպ բան չեմ մտածել Անիի մասին։ Որքան էլ ինձ նման բան ասեն, ես չեմ հավատա, մինչև աչքովս չտեսնեմ։ Մենք երկար ժամանակ ենք ընկերություն արել։ Չգիտեմ՝ հիմա ինքն ինչով ու ինչպես է ապրում, բայց իմանալով նրան, նրա մայրիկին, նրա ընտանիքի դաստիարակությունը, երբեք նման բան չեմ մտածի նրա մասին։

-Դու և Անին հիմա ընկերնե՞ր եք, թե՞ առհասարակ չեք շփվում։

-Մենք ընկերներ չենք, բայց երբ տեսնում ենք իրար, շփվում ենք, հազարից մեկ խոսում ենք իրար հետ։

-Քո՝ բանակ զորակոչվելն անընդհատ հետաձգվում է։ Ինչո՞ւ, չե՞ս ցանկանում ծառայել։

-Ցանկանում եմ, ուղղակի պիտանի չեմ ծառայության։ 3 տարով հետաձգեցին զորակոչվելս, քանի որ ալերգիա ունեմ։

-Ի՞նչ ծրագրեր ունես ապագայի համար։

-Ես զբաղվում եմ իմ սիրած գործով, ուրախ եմ, որ սիրով եմ գնում աշխատանքի։ Ուզում եմ մոտակա տարիներին ստեղծել իմ ընտանիքը, ունենալ աշխատանք՝ էական չէ, Հայաստանո՞ւմ, թե՞ դրսում։ Իհարկե լավ կլինի, եթե Հայաստանում լինի։

-Այս փուլում Հայաստանում սոցիալական վիճակը բավականին վատ է, հնարավո՞ր է՝ հիմա որոշես հեռանալ։

-Չէ, առաջիկա մի քանի ամիսը հաստատ էստեմ եմ։ Շատ եմ սիրում Հայաստանը, կուզեի այստեղ լինել, ուղղակի պայմանները վատ են։ Տեսնում ենք՝ մարդկանց հետ ինչպես վարվեցին, նայում ես ու ապշում՝ ինչպես կարող է հայը հայի հետ այսպես վարվել։

-Իսկ դու մասնակցո՞ւմ ես էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցին, որ այս օրերին մեծ թափ հավաքեց։

-Ես այնտեղ չեմ եղել, բայց այսօր պատրաստվում եմ իջնել։

 Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее