Կանադացի և ամերիկյան սեքսոլոգների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ներհրված առնանդամի հեշտոցում գտնվելու միջին տևողությունը կազմում է 5-7 րոպե, 1-2 րոպեն համարել են խիստ կարճատև, 3-7 րոպեն՝ ադեկվատ, 7-13 րոպեն՝ ցանկալի, 10-30-ը՝ խիստ երկար: Ռուս սեքսոլոգների տեսանկյունից սեռական ակտի միջին տևողությունը 2 րոպե 2 վրկ. է , որի ընթացքում նույնիսկ հաշվել են ֆրիկցիաների (առնանդամի շարժումները) թիվը՝ այն կազմել է 62:
Պետք է ասել, որ ներկայումս սեռական ակտի  տևողության խանգարման, վաղաժամ սերմնաժայթքման ախտորոշման համար  առաջնային  է համարվում, եթե անհատը չի կարողանում ղեկավարել սեռական ակտի  տևողությունը, սերմնաժայթքումը տեղի է ունենում ներհրման պահին կամ  անմիջապես դրանից հետո՝ ավելի վաղ քան ցանկանում էր: Սա կարող է խոչընդոտել  զուգերի փսիխոսեքսուալ բավարարության ստանալուն, ինչը կարող է տղամարդու  մոտ  արտահայտված մտավախություն առաջացնել՝ հետագա սեռական կյանքի ժամանակ  երևույթի կրկնման ասպեկտով:
Հաճախ վաղաժամ սերմնաժայթքում դիտվում է նոր  զուգընկերուհու հետ կենակցելիս, երբ նա շատ գեղեցիկ է և տղամարդը երկար  սպասել էր այդ օրվան (ուժեղ սեռական գրգռման պատճառով), երկարատև աբստինենտ  (սեռական կյանքի դադարներ) շրջանից հետո, ամուսնական միջանձնային լարված  փոխհարաբերությունների, տագնապային տրամադրության, դեպրեսիայի և որոշակի  մեղքի զգացողության ժամանակ:
Մեծ դերակատարություն ունեն նաև  սոցիալական գործոնները՝ ֆիանսական խնդիրները, որոնք որոշակի ընկճվածության  պատճառ են հանդիսանում և տղամարդը կորցնում է ինքնավստահությունը:  Ապացուցված է, որ տղամարդը սերմնաժայթքման տևողությունը առավել հաճախ չի  կարողանում կառավարել, երբ  կնոջ դաշտանային ցիկլի բեղմնավորման համար  բարենպաստ օրերն են (կարծում եմ սրանով է պայմանավորված ընդհատված սեռական  հարաբերության միջոցով բեղմնականխման մեթոդի ոչ արդյունավետությունը ):
Զույգերի  միջանձնային հարաբերությունները մեծ ազդեցություն են  թողնում սեռական  ֆունկցիայի վրա, սեռական ակտի տևողության խանգարումները կարող են առաջանալ  ամուսինների միջև ոչ բավարար հաղորդակցման և շփման, չլուծված ներքին  կոնֆլիկտների ժամանակ: ՈՒստի նեդաշնակ, փոխադարձ սիրո վրա հիմնաված և  ռեգուլյար սեռական կյանքը սեռական խանգարումների կանխման լավագույն միջոցն  է:
Հեղինակ`Սևադա Հակոբյան
sexology.am
      

