▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքան է կազմել եվրատեսիլյան մեր պատվիրակության այցն Ուկրաինա

 

Фото Ankakh Hayastan.

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Որոշեցի մի պահ հաշվարկել, թե պետությունը ինչքան ծախս է անում մեկ բարոյական հաղթանակի համար։ 

Ուրեմն սենց. ըստ նկարի` պատվիրակության կազմում 12 մարդ է։ 
Մի քիչ բզբզացել եմ ու պարզել, որ Երևան-Կիև-Երևան տոմսի արժեքը միջինում 280 դոլար է։ Այսինքն՝ 5600$ միջինում կազմել է պատվիրակության ավիտոմսերի արժեքը։ 

Ըստ Բուկինգ.քոմ հայտնի կայքի՝ 3-աստղանի քիչ թե շատ լավ հյուրանոցը Ուկրաինական հյուրանոցը 2 մեծահասակի համար (5 оր) մոտավոր 500 դոլար է (ստացվում է օրը մոտ 50 դոլլար մեկ հոգին), այսինքն՝ ստացվում է, որ մոտ 3000 դոլար հյուրանոցի փող ամենաքիչը։ Ընդհանուր դարձավ, որ 8600 դոլար արդեն ծախսել են։ 

Եթե մինիմալով հաշվենք, որ ամեն մեկը օրական սնվելու համար 30 դոլար օրապահիկ կստանա, ստացվում է մոտավոր 1800 դոլար կտրվի պատվիրակության սնվելու համար։ 
Էլ չեմ հաշվում նվերները, որ ստեղից տարել են, տրանսպորտի ծախսերը, քսվել, ֆենվել ու տենց լիքը բաներ։ 

Այսինքն՝ գնալ-գալու, ապրել ու ուտելու համար արդեն իսկ ծախսվել է 5600+3000+1800 $, մոտ 10 000 $ կամ 4 միլիոն 800 հազարի չափով։

Հիշեցում. սա առաջին անհրաժեշտության մինիմալ հաշվարկներն են ու առանց որևէ կողմնակի հաշվարկի։ Ստացվում է, որ մեր մեկ բարոյական հաղթանակը մինիմում կազմում է 10 հազար դոլար, որը վճարվում է հարկերից։ Արժե՞ որ․․․


Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее