▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշումս արդեն կայացրել եմ. Մարիամ Մելիքյանը՝ Թուրքիայում ապրելու և Հայաստան գալու պատճառների մասին

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Մարիամ Մելիքյանը, ով ամուսնությունից հետո հիմնականում ապրում է Ստամբուլում, այս օրերին Երևանում էԿայքին դերասանուհին պատմել է վերադարձի պատճառների մասին, ինչպես նաև անդրադարձել վերջերս իր հասցեին հնչած քննադատություններին:

«Վերադարձել եմ, քանի որ եղբայրս հայրիկ է դարձել: Եկել եմ հատուկ տեսնելու եղբորս նորածնին, սակայն ստիպված եմ շուտ վերադառնալ. Հավանաբար 15 օր հետո կրկին Ստամբուլ կգնամ»,- պատմել է դերասանուհին:

Մարիամ Մելիքյանը շեշտել է՝ սխալ են այն լուրերը, թե նա այլևս Ստամբուլում է ապրելու.

«Մենք Ստամբուլում ենք, քանի որ այդպես է պահանջում ամուսնուս աշխատանքը: Այս պահին մտադրություն ունենք բիզնես հիմնել Երևանում կամ Մոսկվայում, այնպես որ սխալ են այդ կարծիքները, թե ես մշտապես Ստամբուլում եմ ապրելու: Հավատացեք, այնտեղ ապրելն առաջին հերթին  ինձ համար է դժվար, ես հեռու եմ հարզատներիցս ու իմ սիրելի երկրից, սակայն որոշումս արդեն կայացրել եմ և պետք է լինեմ ամուսնուս կողքին: Համակարպվելուց և հանդուրժելուց այլ բան ինձ չի մնում, իմ ընտանիքն ինձ համար շատ կարևոր է»,- հստակեցրել է մոդել, դերասանուհին:

Մարիամ Մելիքյանը շարունակում է նկարահանվել «Change» սիթքոմում.

«Պայմանավորվեցինք, որ իմ սյուժետային գիծը կշարունակվի սկայպի միջոցով: Ըստ սցենարի՝ իմ հերոսուհին ԱՄՆ-ում է: Ասեմ, որ բավականին հեշտ է հեռվից հեռու այս սիթքոմի մասնակիցը լինելը: Ամեն բան շատ հարթ է անցնում»,- ավելացրել է նա:

Խոսելով Ստամբուլում իր զբաղվածությունից՝ Մարիամը պատմել է, որ օրվա մեծ մասը բալիկի խնամքին է նվիրում.

«Այնտեղ դեռևս դայակ չունեմ ու ինքս եմ հոգում բալիկիս հետ կապված բոլոր հարցերը: Ինձ դուր է գալիս իմ առօրյան, ես հնարավորություն ունեմ վայելել դստերս մանկությունը, իսկ դրանից ավելի հաճելի բան աշխարհում չկա»,- պատմել է դերասանուհին ու շարունակել.

«Աղջիկս արդեն 1.5 տարեկան է: Նա շատ հետաքրքիր բալիկ է, անչափ ակտիվ է, ինչը էլ ավելի դժավարացնում է նրա խնամքը, բայց միևնույն է, ինձ հաճելի է: Նրա հետ մեր օրերը շատ հետաքրքիր են անցնում, սկսել է արդեն մամա, պապա ասել և ազատ քայլել»:

Հարցին, թե բալիկի վրա ինչպե՞ս են անդրադառնում անընդհատ տեղափոխություններն ու տարբեր լեզուները, Մարիամը նշել է.

«Իր համար սա իսկապես դժվար է: Տարբեր լեզուներ լսելը ազդում է, որպեսզի շուտ խոսի: Տանը մենք խոսում ենք հայերեն, մուլտֆիլմներ դիտում է անգլերենով կամ ռուսերենով, իսկ դրսում լսում է թուրքերեն: Արդյունքում՝ չի կողմնորոշվում, թե ինչ լեզվով պետք է խոսի: Ամեն դեպքում, առաջին բառերը հայերենով է ասում, վստահ եմ, հետագայում էլ հայերենով կշարունակի խոսել»:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее