Փաստաբան Երևվանդ Վարոսյանն, անդրադառնալով արդարադատության նախարարի հայտարարությանն, ըստ որի «Արբիտրաժային դատարանի որոշումը չկատարելու հնարավորություն կա» , ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որոշումը ոչ միայն կարող եք չկատարել, այլ կարող եք պատռել, շաղ տալ Իջևանի շրջանի Ենոքավան գյուղի վրա։ Հաստատ շեֆին դուր կգա, փորձեք»։
«Միջազգային արբիտրաժները վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ են։ Երբ միացել ենք որոշակի կոնվենցիաների, պարտավորվել ենք կատարել միջազգային արբիտրաժների տրիբունալների որոշումները»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով միջազգային արբիտրաժի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ որոշմանը, ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նրա խոսքով այդ վեճի առումով գործում է երկկողմ ներդրումային պայմանագիրը, որի հետ կապված վեճերի պարագայում արբիտրաժային տրիբունալի որոշումների ճանաչման կոնկրետ ընթացակարգ է գործում․ «Արբիտրի որոշման մեջ հղում է կատարված Նյու Յորքի համապատասխան կոնվենցիային, ըստ որի կողմը իրավունք ունի դիմելու ՀՀ ներպետական դատարանին, որպեսզի դատարանը ճանաչի արբիտրի որոշումը, հետո նոր դա դառնա պարտադիր կատարման ենթակա։ Ներպետական օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիայով կա հնարավորություն այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին»,- ասաց Գալյանը՝ նշելով, որ ժամանակավոր կառավարչի մուտքը ՀԷՑ այլ նպատակ է հետապնդում, քան այն, ինչ նկարագրված է մյուս կողմի դիմումում, նպատակը հնարավոր ճգնաժամից խուսափելն է եղել»,- ասաց Գալյանը։
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝