▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշում ենք կայացրել երկրի վարչապետի թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին. Վանեցյան

Ընդդիմադիր 17 կուսակցությունները հայտնել են վարչապետի թեկնածուի անունը:

«17 կուսակցություններն այսօր ձևավորեցին Հայրենիքի փրկության խորհուրդ ու որոշում կայացվեց առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը` որպես վարչապետի միասնական թեկնածու»,- ասաց Արթուր Վանեցյանը:

«Նա վարչապետ ընտվելու դեպքում կասեցնելու է իր կուսակցական պատկանելիությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ եւ որոշակի ժամնակ անց պարտավորվելու է  անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին ինքը չի մասնակցելու եւ չի աջակցելու որեւէ քաղաքական ուժի: Սա հիմնական պատճառներից էր, որ մեզ թույլ տվել որոշում կայացնել Վազգեն մանուկյանի օգտին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը ՀՀ նախկին վարչապետն է, ԱԺՄ կուսակցության նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее