▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշել էր գրոհել ԱԺ նիստի ժամանակ` թիկնապահները քիչ են. հատված Հայր Անտոնի ցուցմունքից

 

armtimes.com-ը գրում է. Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ այսօր 8 ամսվա դադարից հետո սկսվեց 2015 թվականի նոյեմբերին ԱԱԾ-ի կողմից մեծ աղմուկով վնասազերծված զինված խմբի գործով դատական նսիտը:

Մինչ նիստը սկսելը սույն գործով ամբաստանյալ, ՀՀ պշատպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի համար շտապօգնություն էր հրավիրվել դատարան, նրա ինքազգացողությունը վատացել էր: Դատավոր Արմեն Բեկթաշյանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, այնուհետեւ նիստը սկսվելուց ասաց, որ ըստ բժշկի տեղեկանքի Վահան Շիրխանյանը ի վիճակի է մասնկացել դատական նիստին:

Նիստի ընթացքում դատավորը մեկ առ մեկ ստուգեց ամբաստանյալների ինքնությունները, բացի Վահան Շիրխանյանից: Դատավորը նրա մասին հշեց միայն այն ժամանակ, երբ գործով ամբաստնայլաներին ծանոթացնում էր իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին: «Ես ասեցի ինձ մոռացաք»,- նկատեց Շիրխանյանն, ապա դատավորի հարցին՝ թե ֆիզիկապես եւ հոգեպես առողջ եք, ասաց՝ միայն հոգեպես: Հարցին, ձեզ պարզ են ձեր իրավունքները, Շիրխանյանը պատասխանեց. «Ես իրավունք չունեմ, էս երկում ով իրավունք ունի»:

Նիստի ընթացքում Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդությունը՝ վարույթից հեռացնել գործով առանցքային մեղադրյալ Արթուր Վարդանյանի եւ խմբին ֆինանսավորելու մեջ մեղադրվող Հայր Անտոնի պաշտպաններ Լեւոն Բաղդասարյանին եւ Սիրուշ Աղվանյանին։ Մասնավորապես, ըստ Հայկ Ալումյանի, նախաքննությունից սկսած նրանք երկուսով պաշտպանություն են իրականացնում երկու մեղադրյալների, ում շահերն ու դիրքորոշումները մշտապես հակասել են իրար։ Որպես հիմնավորում Ալումյանը մեջբերեց ամբաստանյալներ Հայր Անտոնի եւ Արթուր Վարդանյանի ցուցմունքներից հատվածներ, որոնցից, ըստ նրա երեւում է, որ նրանք հակասող դիրքորոշումներ ունեն։ Մասնավորապես Ալումյանը ներկայացրեց Հայր Անտոի ցուցմունքներից հետեւյալ հատվածը. «Արթուրն ասաց, որ հեղաշրջումը Հայաստանում պատկերացնում է, որ պետք է կատարվի թեկուզ սպանությունների միջոցով». «Այս նույն ժամանակ Արթուր Վարդանյանը ցուցմունք է տալիս, որ ինքը երբեւիցե բռնի ճանապարհով հեղափոխություն կազմակերպելու ցանկություն, մտադրություն ոչ ունեցել է, ոչ էլ այդպիսի մտադրություն որեւէ մեկի մոտ հայտնել է»,- ներկայացրեց Ալումյանը:

Ըստ նրա՝ Հայր Անտոնն իր ցուցմունքում ասել է, որ Արթուրը չէր մանրամասնում, թե հեղաշրջումը կոնկրետ ինչ ուժերով եւ ինչ եղանակով է իրականացնելու, նա իր ծրագրերի մասին մանրամանսեր տեղյակ չի պահել. «միայն ասում էր, որ զանազան ծրագրեր ունի, եւ օրվա իրավիճակից ելնելով՝ պետք է կողմնորոշվի, որոշում կայացնի եւ գործի, իշխանափոխությունը կամ պետք է տեղի ունենա Օհանյանի համաձայնությամբ եւ բանակի ուժով նախագահի հրաժարականի ստիպելով կամ Արթուր Վարդանյանն իր խմբերով զենքի սպառնալիքով, եւ այլն»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее