Ախալցխայի հայկական թիվ 3 հանրային դպրոցի տնօրեն՝ Սուսաննա Ակոպովան հերքում է իր հասցեին հնչեցրած բոլոր մեղադրանքները։ Նրա խոսքերից պարզ է դառնում, որ նա հայոց լեզվի եւ պատմության ուսուցիչների հետ միասին որոշել է այս տարի փոխել դպրոցում ձեւավորված ավանդույթը եւ միջոցառման փոխարեն Հայոց Ցեղասպանության թեմայի շուրջ ընդամենը դասընթացներ անցկացնել։ «Դա միայն իմ որոշումը չի եղել։ Մենք հայոց լեզվի ու պատմության ուսուցիչների հետ որոշել ենք այս տարի դպրոցում մտնել բոլոր դասարանները ու ամբողջ դասի ընթացքում բոլոր դասարաններում պատմեն էդ Ցեղասպանության մասին»,-Akhaltskha.Net-ի հետ զրույցում ասել է հայկական դպրոցի տնօրեն՝ Սուսաննա Ակոպովան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


