Երգչուհի Եվա Ռիվասն իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել ու գրել.
«Շատերն ինձ գրում են, որ նոր լուսանկարներ չեմ հրապարակում: Նրանք կարծում են, որ նոր պլաստիկ վիրահատության եմ դիմել և այժմ վերականգնվում եմ:
Այդ ամենն ինձ այնքան է ձանձրացրել, որ որոշեցի լուսանկարել դեմքս ու ցույց տալ, որ ոչ մի վիրահատություն չի կատարվել: Ուղղակի որոշ ժամանակ չեմ ցանկանում լուսանկարներ հրապարակել ու պատմել անձնական կյանքիս մասին՝ որտեղ եմ, ինչով եմ զբաղված և այլն:
Այո, իմ արտաքինում կլինեն փոփոխություններ, բայց ես դրանք կցուցադրեմ ավելի ուշ: Դրանք ոչ մի կերպ կապված չեն պլաստիկ վիրահատության հետ )»:
Աղբյուր՝ Վերջին Բլոգ