▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որոշակի պահի Ադրբեջանն ու ՀՀ-ն նախընտրեցին ուղղակի երկխոսությունը»․ Զախարովա

ՌԴ-ն շահագրգռված է կայուն, անվտանգ, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասով և դրան հասնելու անհրաժեշտ պայմաններից մեկը Բաքվի և Երևանի՝ երկար սպասված հաշտեցումն է։ Այս մասին հայտարարել է ԴՌ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով, որ ՌԴ-ն շատ բան է արել նպաստելու հայ-ադրբեջանական կարգավորմանը։

«Որոշակի պահի Ադրբեջանն ու Հայաստանը նախընտրեցին ուղղակի երկխոսություն, և մենք հարգում ենք այդ ընտրությունը»,- նշել է Զախարովան՝ շեշտելով, որ Ռուսաստանը պատրաստ է նախկինի պես աջակցություն ցուցաբերել այս հարցում։ Զախարովան ողջունել է, ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների ուղղակի շփումները, մասնավորապես, երկու ղեկավարների՝ Աբու Դաբիում վերջերս կայացած հանդիպումը։

Դիտեք նաև՝

Արևմուտքը փորձում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը դուրս բերել տարածաշրջանային հարթությունից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բրյուսելի «բարի» մտադրությունների ներքո զուտ կոնյունկտուրային (իրավիճակով պայմանավորված) խնդիր է թաքնված՝ Արևմուտքը ձգտում է Բաքվի և Երևանի միջև հաշտեցման գործընթացը տեղափոխել սեփական հուն՝ ևս մեկ անգամ քաղաքական դիվիդենդներ շահելու համար», – ասել է Զախարովան։

«Այդ ընթացքում Հարավային Կովկասի երկու երկրները փորձում են հասնել կառուցողական, կոնսենսուսային որոշումների՝ ինքնուրույն, իրենց հարևանների (Ռուսաստան, Իրան, Թուրքիա) աջակցությամբ, որոնք բազմիցս նպաստել են նրանց հաշտեցմանը կամ սուր կոնֆլիկտային իրավիճակների լուծմանը»,- նշել է Զախարովան։

***

Զանգեզուրի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սուվերեն գործն է։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը կողմ է երկու երկրների միջև խաղաղության շուտափույթ հաստատմանը»,- հավելել է Պեսկովը։

***

Բաքվի կողմից ձերբակալված ռուսաստանցիների ազատ արձակումը նշանակալի քայլ կլինի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

«Այս պահին Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունները, մեղմ ասած, դժվարին փուլում են։ Ռուսաստանը վճռական է տրամադրված ապահովելու, որ դա չձգձգվի, և մենք հույս ունենք, որ իրավիճակն արագ կկարգավորվի։ Այս ճանապարհին նշանակալի քայլ կլիներ ՌԴ քաղաքացիների ազատ արձակումը, որոնք շարունակում են պահվել Ադրբեջանի իշխանությունների կողմից», - ճեպազրույցի ժամանակ նշել է Զախարովան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее