Blognews.am-ը գրում է. Դերասանուհի Ադրիանա Գալստյանին հեռուստադիտողը հիմա տեսնում է «Արմենիա» հեռուստաընկերության «Նռան հատիկ» հեռուստասերիալում: Տարբեր կերպարներում հանդես եկող դերասանուհին հիմա ներկայանում է դրական կերպարով և մարմնավորում է գլխավոր հերոսի՝ Միկայի, քրոջը:
«Այս կերպարս տարբերվում է իմ մարմնավորած նախորդ կերպարներից: Դրական, բարի աղջիկ է, ինքնահավան չէ, ուզում է դառնալ երգչուհի, ունի ձայնային տվյալներ, բայց հայրը դեմ է: Կերպարս հետաքրքիր փորձությունների միջով է անցնում սրտի սխալ ընտրության պատճառով, որի մասին չեմ բացահայտի: Սիրահարվում է, բայց թե ում, թող գաղտնի մնա»,-կայքի հետ զրույցում նշեց Ադրիանան:
Ադրիանան առաջին անգամ նկարահանվում է Մովսես Երեմյանի, Աննա Սիմոնյանի, Արա Դեղտրիկյանի, Լևոն Հարությունյանի հետ, ասում է, որ նրանց հետ աշխատելը միայն դրական լիցքեր է տալիս. «Նրանց հետ շատ հեշտ է նկարահանվելը, և աշխատանքի ընթացքում երբեք չես ձանձրանում: Առհասարակ, հեռուստասերիալի անձնակազմը շատ պրոֆեսիոնալ է մոտենում իր աշխատանքին»:
Չնայած երիտասարդ տարիքին՝ Ադրիանան նկարահանվել է թե՛ հեռուստասերիալներում և թե՛ սիթքոմներում: Բնավորությամբ ինքնաքննադատ է և պահանջկոտ իր անձի, ինչպես նաև խաղի նկատմամբ. «Եթե մարդն իր անձի նկատմամբ պահանջկոտ չլինի, երբեք չի կատարելագործվի: Ինձ համար կարևոր է մարդկանց և մասնագետների կարծիքները, ես միշտ ուշադրություն եմ դարձնում առողջ դիտողություններին: Անկեղծ ասեմ, որ խաղացածս սերիաները միշտ մի քանի անգամ դիտում եմ՝ սխալներս և թերություններս հետագայում թույլ չտալու համար»։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում