▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշ տղամարդկանց ուղեղը, բացի սեքսից ուրիշ ոչ մի կողմով չի աշխատում. Ջուս

Դիտեք նաև՝

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Ջուսի սկանդալներով լի կյանքը հատկապես վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում է: Անակնկալ ամուսնությունից, ապա աղմկահարույց ամուսնալուծությունից հետո երգչուհին հայտարարեց՝ այլեւս չի ամուսնանա, սակայն օրերս իր էջում մի տղամարդու հետ լուսանկար հրապարակելով՝ Ջուսը նոր խոսակցություններ է հրահրել:

Կայքը կապ հաստատեց երգչուհու հետ, ով շրջանառվող լուրերի վերաբերյալ, թե նոր ընկեր ունի, պատասխանեց.

«Լուսանկարի տղամարդը երիտասարդ երգիչ Կարեն Օհանյանի հայրն է: Նրանց ընտանիքի  հետ արդեն ութ տարի է մտերիմ եմ, շատ եմ հարգում ու սիրում, հետեւաբար միասին լուսանկար ունենալը լիովին նորմալ երեւույթ է եւ անգամ ծիծաղելի է այլ բան մտածելը»,- նշեց երգչուհին: 

Անդրադառնալով վերջերս իր սկանդալային գրառմանը, որտեղ երգչուհին կոչ էր արել այլեւս իրեն սեքսուալ բնույթի նամակներով չանհանգստացնել, Ջուսը հավելեց.

«Որոշ տղամարդկանց ուղեղը, բացի սեքսից ուրիշ ոչ մի կողմով չի աշխատում: Նրանք ոչ կարողանում են լուրջ դատողություններ անել, ոչ էլ հաստատուն հարաբերությունների մասին մտածել: Նման պրիմիտիվ մտածելակերպն ուղղակի զզվելի է, զարմանում եմ, թե ինչպես կարող է ինչ-որ մի կնոջ դուր գալ նման մտածելակերպով տղամարդը: Ասել եմ ու կասեմ՝ ինձ դուր են գալիս այն տղամարդիկ, ովքեր ուժեղ են ու գիտեն ընտանիքի արժեքը, ովքեր միայն սեռական հարաբերություններ ունենալու մասին չեն մտածում, այլ կարեւորում են ամուր ընտանեկան կապը: Ինձ համար շատ կարեւոր է, որ տղամարդն ինձ իսկապես սիրի ու ես էլ՝ նրան»:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее