▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշ տղամարդիկ ինձանից վախենում են. Ռուզան Ավետիքյան

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Երեկ՝ հունվարի 12-ին, երգչուհի Ռուզան Ավետիքյանը նշում էր ծննդյան 39-ամյակը: Կայքի հետ զրույցում երգչուհին անկեղծացել է անձնական ցանկություններով եւ 2017-ի հետ կապված ծրագրերով:

Ծննդյան օրվա հետ կապված ինքն իրեն Ռուզանը մեկ բարեմաղթանք ունի.

«Ինքս ինձ բացի ստեղծագործական հաջողություններից ամենակարեւորը մաղթում եմ ընտանեկան երջանկություն, քանի որ կարծում եմ, դա մարդու կյանքում ամենակարեւորն է: Ի դեպ՝ ուզում շնորհակալությունս հայտնել ծնողներիս ինձ կյանք տալու եւ այդքան լավ դաստիարակության համար: Շնորհակալ եմ նաեւ հանդիսատեսիս, առանց նրանց գնահատականի մենք ոչինչ անել չենք կարող»,- նշել է նա:

Հարցին, թե երգչուհին արդյոք շատ կանանց նման չի մտածում մայրանալ՝ չգտնելով իր պատկերացումների տղամարդուն, պատասխանել է.

«Ոչ, ես կմայրանամ այն ժամանակ, երբ իմ ընտանիքը կստեղծեմ: Երբ լիարժեք ու առողջ ընտանիքում ես մեծանում, իսկ ես հենց այդպիսի ընտանիք ունեմ, ապա քեզ համար հենց նման ընտանիք ես ուզում ունենալ, որպեսզի տղամարդդ նման լինի հորդ, եղբորդ: Ես ուզում եմ ստեղծել իմ ընտանիքը, որտեղ առողջ մթնոլորտում կծնվեն նաեւ իմ ապագա երեխաները»:

Հոբելյարի խոսքով՝ շատերի կարծիքով ինքը մեծամիտ է, դա էլ պատճառ է դառնում, որ տղամարդիկ խուսափեն իրենից: Թե որն է Ռուզանի՝ տղամարդու իդեալը, նկատել է.

«Չգիտեմ էլ, թե ինչու, բայց շատերի կարծիքով ես գոռոզ եմ, մռայլ, չշփվող, անգամ լսել եմ, որ որոշ տղամարդիկ ինձնից վախենում են: Այս պահին ուզում եմ ասել, որ ինձանից վախենալ պետք չէ, ես ոչ մեկին ոչ կոպտում եմ, ոչ էլ նեղացնում: Եթե խոսեմ իդեալից, ապա պետք է նշեմ, որ իմ տղամարդու իդեալը հայրս ու եղբայրս են, կարծում եմ՝ տղամարդը պետք է իր կնոջը կես խոսքից եւ մեկ հայացքից հասկանա, նա չպետք է լինի ստախոս, պետք է լինի աշխատասեր ու առատաձեռն: Եթե այս հատկանիշները լինեն, ուրեմն մնացած ամեն բան փոխզիջման ու իրար հասկանալու շնորհիվ կարող է կայանալ»:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее